|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Զվարթնոց» օդանավակայանում այսօր դհոլ-զուռնայով դիմավորեցին հայ ծանրորդներին, որոնք Աշխաբադում մասնակցում էին ծանրամարտի աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն` 435 կգ ռեկորդային արդյունքով:
Մարտիրոսյանը նշեց, որ ինչի համար գնացել էր, այդ արդյունքով էլ հետ է վերադարձել հայրենիք: «Շատ ուրախ եմ դրա համար ու շատ հպարտ եմ: Իմ ռեկորդային արդյունքը միմիայն քրտնաջան աշխատանքի և մարզիչների խորհուրդների շնորհիվ էր: Ես պատրաստվել էի, գնացի ու արեցի: Եթե անվստահություն լիներ, չէի էլ գնա»,- ասաց նա:
Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի` 2017 թվականի չեմպիոն, իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան օլիմպիական խաղերի հաղթող: