կարևոր
22930 դիտում, 1 տարի առաջ - 2024-07-07 11:13
Արցախ

Օկուպացված Արցախ են բերվել 8000 ադրբեջանցիներ

Օկուպացված Արցախ են բերվել 8000 ադրբեջանցիներ

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման տվյալ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա Շուշիում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցներին հայտնել է, որ ադրբեջանցիները բնակեցվել են Քաշաթաղում, Վարանդայում, Շուշիում, ևս չորս գյուղերում։

Մինչև տարեվերջ նախատեսում են Արցախ տեղափոխել 20 հազար ադրբեջանցու։