Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«168 ժամը» գրում է. «Անցած մեկ տարում իրենց գործունեությունը դադարեցրել են 7945 ընկերություններ: Այսքան ձեռնարկություններ 2014թ. երկրորդ եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեին հաշվետվություն չեն ներկայացրել:
Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ 2014թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ-ում գործում է 86,637 ընկերություն 2013 թ. նույն ժամանակաշրջանի՝ 94,582-ի փոխարեն: Կոմիտեին էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացրել ընդհանուրի 91.9%-ը կամ 79,659 ընկերություն: Ի դեպ, նախորդ տարի այդ ցուցանիշը բավականին փոքր էր՝ 46%: ՊԵԿ հրապարակած տեղեկանքի համաձայն՝ 333 մլրդ 458.3 մլն դրամ հարկային մուտքերի մեծ մասը՝ 94.2%-ը, ապահովել են էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող ընկերությունները:
Նշենք, որ սրանք հիմնականում խոշոր ձեռնարկություններն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։