կարևոր
2791 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-19 16:43
Քաղաքական

Կայացել է Թուրքիայի ԱԳ նախարարի ոչ սովորական այցը Ռուսաստան

Կայացել է Թուրքիայի ԱԳ նախարարի ոչ սովորական այցը Ռուսաստան

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Աստանայում․ Ֆիդանը ոչ սովորական այց է կատարել Ռուսաստան։ Սկզբում Ֆիդանը Մոսկվայում ոչ պրոֆիլային բանակցություններ է վարել արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ, թեեւ նախկինում ղեկավարել է թուրքական հետախուզությունը, հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։ Այնուհետեւ մեկնել է Նիժնի Նովգորոդ՝ մասնակցելու BRICS+ - ի երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովին, որի ձեւաչափով կայացել է նրա երկխոսությունը Լավրովի հետ: Դրանից հետո Ֆիդանը կրկին վերադարձել է Մոսկվա եւ ընդունելության արժանացել Պուտինի կողմից։ Ուստի ենթադրություն է առաջանում, որ կողմերն ակտիվորեն քննարկում են ինչ-որ խնդիրներ, որոնց հրապարակայնություն չի տրվում։ Արդյո՞ք դա այդպես է: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Իսկապես երկու երկրների հարաբերություններում նկատվում են ինտրիգային բնույթի իրադարձություններ։ Փետրվարից սկսած Անկարան տարբեր տատանումներով ազդարրել է Պուտինի այցը Թուրքիա։ Մոսկվան չի հերքել նման հաղորդագրությունները, նշելով, «նախապատրաստվում են բարձր մակարդակի շփումների», համաձայնեցվում են բանակցությունների ամսաթիվն ու թեմատիկան: Բայց հետո իրադարձությունների ընթացքին միջամտեցին ընտրական ցիկլերը Ռուսաստանում եւ Թուրքիայում։ Մարտին Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում Պուտինը վստահ հաղթանակ տարավ։ Թուրքիայում տեղի են ունեցել մունիցիպալ ընտրություններ. դրանցում Էրդողանի կուսակցությունն առաջին անգամ պարտվել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական« կուսակցությանը», - նշել է Տարասովը։

Բացի այդ, մարտին Ռուսաստանը վերապրեց «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը։ Հաղորդվում էր՝ հարձկվողներից երկուսը մինչ այդ այցելել են Թուրքիա։ Մոսկվան եւ Անկարան տեղեկություններ են փոխանակել այդ իրադարձության վերաբերյալ եւ պայմանավորվել են համատեղ պայքարել ահաբեկչության դեմ: Միջադեպը չի առաջացրել երկու երկրների հարաբերույունների սառեցում, սակայն նվազեցրել է Պուտինի հնարավոր արտասահմանյան այցի առաջնահերթությունը՝ համեմատած ներքին օրակարգի հետ։

Բայց դրանից հետո էլ մայիսի սկզբին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր՝ «Պուտինի այցը Թուրքիա գերակա խնդիրներից մեկն է, սակայն կոնկրետ ժամկետները դեռ հաստատված չեն», եւ որ «մենք կքննարկենք այցի հնարվոր ժամկետները»։ Ավելի ուշ հայտնի դարձավ՝ Էրդողանը պատրաստվում է այցելել ԱՄՆ, իսկ Պուտինը այցով եղել է Չինաստանում: Սակայն Էրդողանը Պաղեստինում սրացման ֆոնին հետաձգել է Սպիտակ տանը իր աուդիտենցիան։Մի խոսքով՝ գործել են գործոններ, որոնք պաշտոնապես չեն բարձրաձայնվել։ Բացի այդ, ԱՄՆ պատժամիջոցների կիրառումից հետո մի շարք թուրքական ընկերությւններ դադարեցրել են աշխատանքը ռուսական կոնտրագենտների հետ, եւ ի հայտ են եկել ֆինանսատնտեսական բնույթի խնդիրներ. թեեւ ռուս-թուրքակն հարաբերություններում գլոբալ բնույթի ցնցումներ տեղի չեն ունեցել։ Այժմ Պուտինը Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ակնկալում է Էրդողանի հետ հանդիպել հուլիսին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ձեւաչափով: Նրա խոսքով՝ «մենք հնարավորություն կունենանք հանդիպել նրա հետ եւ քննարկել բոլոր ընթացիկ հարցերը»: Վերադառնբալով Ֆիդանի՝ Ռուսաստան կատարած առաքելությանը, ապա թուրքական Sabah պարբերականի տվյալներով՝ նա Սիրիայում կարգավորման խնդիրներ է մշակել Դամասկոսի հետ երկխոսություն հաստատելու Անկարայի հայտարարած ձգտման, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին Թուրքիայի եւ Ռուսաստանի միացման համատեքստում, եւ, հնարավոր է, նա ինչ-որ նոր առաջարկներ է փոխանցել Ուկրաինայի իրադրության կարգավորման վերաբերյալ։ Իհարկե, միեւնույն ժամանակ քննարկվել է նաեւ Թուրքիայի հետաքրքրությունը BRICS-ի աշխատանքի նկատմամբ, որին Ռուսստանը աջակցում է։ «Չոր մնացորդում»․ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց դիտարկում են որպես կարեւոր ռազմավարական գործընկերներ եւ համագործակցություն են ծավալում տարբեր ոլորտներում։ Երկու երկրները միմյանց պետք են գլոբալ եւ տարածաշրջանային միջազգային հարցերի լուծման համար», — եզրափակել է Տարասովը։

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի