|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Այդ մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։
Փաստաբանը դատարանին ներկայացրել է բացարկ, քանի որ վստահություն չունեն դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ։
Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, մեկնաբանելով Դավիթ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը, այն որակել է «քաղաքական»՝ ընդգծելով վերջին օրերին Սարգսյանի աջակցությունը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին։ Պաշտպանը նույնպես նշել է գործի քաղաքական բնույթի մասին։