|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 3 հոդվածներին, որոնցով ՀՀ-ն անմիջականորեն ներգրավում և աջակցություն պետք է ցույց տա եկեղեցուն։ Մինասյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին․ «Արդյո՞ք 2023-ին նախատեսված եղել են այս ուղղություններով աջակցության ծրագրեր, և եթե այո ի՞նչ ծավալի։ Ի՞նչ ֆինանասական արդյունքներ՝ ցուցանիշներ ունենք այս պահին»։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ օրենքով՝ ՀՀ-ն ի դեմս կառավարթության ստանձնել է պարտավորություններ, որոնք պետք է իրականացնի վարչապետի աշխատակազմը, կամ առնվազն համակարգի այդ աշխատանքները։
Նախարարի պատասխանից նա եզրակացրեց, որ որևիցե հատկացում այդ ուղղությամբ չի եղել։ Նա նաև կարևորեց ՀՀ-ից դուրս գտնվող Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու աջակցության ծրագրերը։
Մանրամասն՝ տեսանյութում