Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդիկ, ովքեր չեն ընդունում այս հարթակը շատ ավելի շատ են, քան Նիկոլին պաշտպանողները, ես խորապես համոզված եմ, որ Նիկոլին պաշտպանողների քանակը օրեցօր նվազում է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը ցուցարարների՝ ԱԺ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո։
«Առանց Նիկոլի մենք գնալու ենք ընտրությունների, դուք հնարավորություն եք ունենալու ընտրելու այն երրորդ ուժին, որին չեք տեսնում այստեղ՝ հարթակում, կանգնած։ Այդ հնարավորությունը ձեզ ընձեռվելու է, ընդամնեը մենք պայքարում ենք այսօր ձեր փոխարեն, ձեզ համար»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Նա նշեց, որ եթե ոմանք ծրագրեր ունեն, որ գուցե ժողովուրդը քչանա և Դեմիրճյան փողոցը գրավեն, ապա վաղը մեկ այլ փողոց կվերցնեն ցուցարարները, և այս վիճակը չի հանգստանա երկրում։ Տոնոյանի համոզմամբ՝ ոստիկաններն իրենց գործը չեն կատարում, այլ մեկ մարդու կամքը, հրամանը, ով վաղուց դավաճանել է իր ժողովրդին։
Նա վստահեցրեց, որ նոր եկող իշխանությունները չպետք է զբաղվեն վհուկների որսով, բայց մեր կորուստների պատասխանատուները պետք է պատասխան տան։
«Պետք է պատասխան տան նաև այն մարդիկ, ովքեր վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը սխալ ուղղությամբ է տանում երկիրը, բայց իրենց մի գրոշը պահելու համար պատրաստ են նրա հրամանները կատարել»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․