կարևոր
4840 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-22 14:32
Աշխարհ

Ուղղաթիռի վթար Իրանում. իսրայելական հե՞տք՝ Ղարադաղի լեռնային ոլորաններում

Ուղղաթիռի վթար Իրանում. իսրայելական հե՞տք՝ Ղարադաղի լեռնային ոլորաններում

Ելույթ ունենալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ընտանիքների ժողովում՝ ութերորդ շիա Իմամ Ռեզայի ծննդյան օրվա կապակցությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջ է մնացել ուղղաթիռի կործանումից հետո. «Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում ոչ մի խափանում չի լինի»։ Բացի Ռայիսիից, Արեւելյան Ադրբեջան նահանգի հյուսիսում գտնվող Ղարադաղի լեռնազանգվածում «կոշտ վայրէջք» կատարած ուղղաթիռում գտնվել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, հիշյալ նահանգի նահանգապետը եւ Թավրիզի մզկիթի իմամը: Իրանական պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմնակից Արաքս գետի վրա հիդրոտեխնիկական համալիրի բացման արարողությունից: Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ որպես աղետի հնարավոր պատճառներ դիտարկվելու են ոչ միայն ճանպարհները քայքայած հորդառատ անձրեւը եւ Լեռնային ոլորաններում պարուրված թանձր մառախուղը։ Մասնավորապես, Թեհրանում լայնորեն տարածված է տարբեր աստիճանի վստահությամբ արտահայտվող այն համոզմունքը, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող «սիոնիստական ռեժիմի» ձեռքի գործն է։

Վերջին շրջանում, տարածաշրջանային կտրուկ լարվածույթան եւ ավանդական անվստահության ու փոխադարձ կասկածամտության ֆոնին, Արաքսի ափերի հարեւանները զգուշորեն փորձում էին «կամուրջներ կառուցել», այդ թվում՝ սահմանամերձ հիդրոտեխնիկական նախագծերը վերակենդանացնելու միջոցով: Իսրայելում անանուն պաշտոնյաները հերքում են միջադեպին որեւէ մասնակցություն: Ի դեպ, Բենյամին Նեթանյահուի ռեժիմի խիստ թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ առանձնահատուկ գաղտնիք չէ։ Պետք չէ նաեւ հաշվի չառնել բազմաթիվ արտագաղթը, ներառյալ ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են «Մուջահեդդին է-Հալկը», որոնք «բներ» են կառուցել, մասնավորապես, Բալկանյան որոշ պետություններում շահագրգիռ կուրատորների զգայուն հսկողության ներքո…

Որոշ տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ Վաշինգտոնն ու Թեհրանը (ենթադրաբար՝ Օմանում) չազդարարվող բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով ապաէսկալացնել Մերձավոր Արեւելքում՝ վերջերս Իսրայելի եւ Իրանի միջեւ հարվածների փոխանկումից հետո։ Միեւնույն ժամանակ, Արեւմտյան Երուսաղեմում չեն կորցնում Ամերիկային լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի մեջ ներքաշելու հույսերը, որը կոչված է լուծելու «Կատաղի Բիբի » - ի եւ ընկերության՝ սնոտիապաշտական կոմայի պես բազմացող խնդիրները։ Դամասկոսում իրանական հյուպատոսարանի ուղղությամբ իսրայելական հարվածի պատասխանը «ճշմարիտ խոստում» գործողությունն էր եւ անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների օգտագործումը, բայց միեւնույն ժամանակ ընդգծված սահմանափակ բնույթ էր կրում: Ենթադրվում էր՝ մայիսի 19-ին իսրայելական հատուկ ծառայությունները կարող էին պատասխան քայլ կատարել։Գաղտնիք չէ՝ երկրի սահմանամերձ շրջանները՝ էթնո-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների կոմպակտ վերաբնակեցմամբ, Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից հետաքրքրոթյան ավանդկան օբյեկտ են։ Այստեղ գործում է խորապես գաղտնի ագենտուրա, օրորվում են ազգայնական տրամադրությունները, կրոնական արմատականությունը, կատարվում են դիվերսիաներ եւ ահաբեկչություններ, փորձ է արվում կազմակերպել գործադուլներ եւ զանգվածային ցույցեր, ինչն ամբողջությամբ դրսեւորվել է նաեւ Իրանի հյուսիս-արեւմուտքում 2022-2023ին «Մահսա Ամինիի ցույցերի» ընթացքում։ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Իրանում անհետացած ՌԴ նախագահի ուղղաթիռը գտնելու եւ միջադեպի պատճառները հետաքննելու համար: Փորձագետները նշում են՝ հենց գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում նրա պաշտոնավրման ընթացքում ռուս-իրանական երկկողմ հարբերությունները լրջորեն ամրապնդվեցին, ինչը դրական հետեւանքներ ունեցավ ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Իհարկե, դա առաջացրել եւ առաջացնում է կատաղած չարություն եւ ատելություն արեւմտամետ գլոբալիզմի կողմնակիցների կողմից, որոնք, կարծես թե, ինչպես ցույց տվեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ վերջերս կատարված մահափորձը, բացահայտ տեռորի մարտավարություն այն անցանկալի քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք հետեւողականորեն պաշտպանում են սեփական երկրների եւ ժողովուրդների ազգային-պետական շահերը։

Գործող իշխանության նկատմամբ քննադատբար տրամադրված ռեֆորմիստական կուսակցույոնների առաջնորդները, այդ թվում՝ նախկին նախագահներ Մոհամմադ Խաթամին եւ Հասան Ռոհանին, դիմել են ժողովրդին՝ խնդրելով աղոթել նախագահ Ռայիսիի առողջության համար: Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ «նախագհի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, բացակայության կամ հիվանդության դեպքում, որը տեւում է ավելի քան երկու ամիս», նրա լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալին, որը ծնվել է հարավ – արեւմտյան Խուզեստան նահանգում։ Իրաքի հետ պատերազմի մասնակից Մոհամմադ Մոհբերը փորձառու քաղաքական գործիչ է, որը մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման բարդ համակարգում: Արտակարգ հանգամանքների ի հայտ գալու դեպքում 50 օրվա ընթացքում հատուկ խորհուրդը, որի կազմում են մեջլիսի խոսնակը, դատական իշխանության ղեկավարը եւ առաջին փոխնախագահը, պետք է կազմակերպեն նոր նախագահական ընտրություններ:

Ռայիսիի հիպոթետիկ մահը լուրջ ներքաղաքկան ցնցումների չի հանգեցնի, կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը. չէ որ «նույնիսկ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ անսասան հեղինակություն, չկարողացավ սասանել Իրանը ներսից եւ լուրջ վերադասավորումների չհանգեցրեց վերնախավում։ Այլ բան է արտաքին ճարտարապետությունը։ Իսրայելական հետքի մասին վարկածը հիմնականն է դարձել վթարի մասին տեղեկատվության հրապրակման առաջին իսկ րոպեներից։ Եվ եթե այն ստանա անհրաժեշտ գաղափարական աջակցությունը Թեհրանում, ապա, ըստ էության, ստեղծվում է casus belli տեսակի ռազմական գործողություններ սկսելու համար»։

«Ցանականում եմ միանգամից վշտացնել Իսլամական Հանրապետության հակառակորդներին, – նշում է միջազգայնագետ-լրագրող Աբբաս Ջուման՝ մեկնաբանելով Իրանին թշնամական ցանցային տրոլների ծաղրական մեկնաբանությունները։ - Երկիշխանության համակարգը Իրանում, որտեղ կա նախագահ եւ հոգեւոր առաջնորդ, կառուցված է այնպես, որ այդ համակարգում անփոխարինելիներ չլինեն: Համապատասխան կերպով պատրաստվում են պետական ոլորտի բացարձակապես բոլոր կադրերը ... իրանցիների կադրային ռեզերվին կարելի է միայն նախնձել։ .. ․Իսկ եթե պարզվի, որ ուղղաթիռի անկումը դիվերսիա է, ահաբեկչություն, մահափորձ, ապա ես պատվիրատուներին ու կատարողներին չեմ նախանձում։ Իրանը բազմիցս ցույց է տվել, թե ինչ է սպասում ագրեսորին։ Իսկ այս միջադեպի մասշտաբներն այնքան լուրջ հետեւանքներ կարող են ունենալ տարածաշրջանում եւ աշխարհում, որ կամա թե ակամա մտածում ես հենց մահափորձի վարկածի մասին։ Ընդ որում, Իսրայելը կարծես թե մեծ հակամարտությամբ առավել հետաքրքրված կողմ է»։

Ամեն դեպքում, նրանք, ովքեր, հնարավոր է, շարունակում են հույսը դնել Իրանի ապակյունացման վրա, արդեն սխալվել են։

Հ.Գ. մայիսի 19-ին  Պուտինը արտակարգ հանդիպում է անցկացրել Ռուսաստանում Իրանի դեսպանի հետ՝ կապված ուղղաթիռի վթարի հետ, որում գտնվել է նախագահ Ռայիսին: Երկրի ղեկավարը խնդրել է ուղերձը փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, վստահեցրել՝ ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Իրանում որոնողական գործողության համար ուղղաթիռային խմբեր եւ 60 փրկարարներից բաղկացած խմբավորում են պատրաստվել, ճշտել է Դմիտրի Պեսկովը:

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի