Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ներկայիս իշխանությունները փորձում են իրենց արած բոլոր մեղքերը բարդել շարժման վրա։ Բայց այն, ինչ կատարվել է 2020թ․-ից ի վեր ամբողջ պատասխանատուն իրենք են։ Շարժումը չի մարել և գալու է հանգուցալուծման ՝ դրական ավարտով, մեր սրտով։ Ինչպես տեսնում եք՝ մարդիկ հավաքվում են, այսինքն՝ շարժման մարման մասին խոսք չկա»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:
Աստղ Գալեյանի համոզմամբ՝ եթե այս իշխանությունները մնան, ապա Հայաստանը գնալու է լուծարման։
«Բոլորս էլ գիտենք,թե ինչպես է Արցախը հանձնվել։ 2018 թ․-ին Արցախը Հայաստան էր և վերջ, իսկ ահա 2022թ․-ին ճանաչեց որպես Ադրբեջանի մաս և հանձնվեց Ադրբեջանին։ Հիմա բարձր ամբիոններից հայտարարություններ են անում, ինչը ամոթ է։ Նրանց արած որևէ քայլ չի համապատասխանում իրականությանը»,- հավելեց Գալեյանը։