կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 08:30
Առանց Կատեգորիա

Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին. ո՞վ է ղեկավարում բերետավորներին․ «Հրապարակ»

Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին. ո՞վ է ղեկավարում բերետավորներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ ամենամտերիմներին եւ նրանց վերահսկում է իր կատարածուների միջոցով։ Երեկ՝ դիմադրության շարժման բողոքի ակցիայի ժամանակ, ԱԳՆ-ի դիմաց տեսել են ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին։ Ոմանք նկատել են նաեւ փոխոստիկանապետերի զարմանքը, երբ կարմիրբերետավորները բիրտ գործողությունների են անցել։ Մեր աղբյուրներն ասում են, որ հիմա բերետավորներին անձամբ հրահանգավորում է Սարգիս Հովհաննիսյանը, ինչում փոխոստիկանապետերից ոմանք համոզվել են երեկվա ակցիայի ժամանակ։ Իրենք նման հրահանգ չեն տվել, սակայն բերետավորներն անցել են կոշտ գործողությունների։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ լարվել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալ Հայկ Բաբայանի հարաբերությունները, քանի որ բերետավորների աշխատանքները համակարգում է Բաբայանը՝ Փաշինյանի ուղիղ հրահանգով․ Հայկ Բաբայանը Շիշ բռնող Հայկ Սարգսյանի մտերիմն է։ Մինչդեռ կուժնուկուլան թափում են ոստիկանապետի վրա։

Ընդդիմադիրների հետ հանդիպումից եւ նախազգուշացում ստանալուց հետո, մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանը որոշել է խստություններ անել՝ ցույց տալով, որ իրավիճակն իր ձեռքում է, մի քանի օր բերետավորներն իրենց բավականին քաղաքավարի էին պահում, սակայն երեկ կրկին վերադարձել են նախկին վիճակին, քանի որ նրանց կուրացիան, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ՊՊԾ պետն է ստանձնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում