Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։
Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։
Նախօրեին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դատարանին են ներկայացրել երաշխավորություն, որով պարտավորություն են ստանձնում ապահովելու Արմեն Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։
Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին՝ երաշխավորություն ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ այդուհետ դատարանը հրապարակեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ հետևյալ որոշումը. «Ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ դատարանը որոշում է Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով՝ մինչև 2024թ. հուլիսի 15-ը ներառյալ»,- հայտարարեց դատավորը: