Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ավետիք Մուրադյանի խափանման միջոցի հարցի քննությունը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Դավիթ Տոնոյանի և մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել էր անփոփոխ: Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով։
Պաշտպանները վերաքննիչ բողոքներ են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և ամբաստանյալների նկատմամբ կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց։
Այսօրվա դատական նիստը բողոքները դեռևս չեն քննվել. պաշտպանության կողմը բարձրացրել է բողոքների մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի պահպանման հարցը և պարզաբանումներ պահանջել։
Դատական նիստը հետաձգվել է՝ մինչև մարտի 7-ը, ժամը՝ 14.00-ը։