կարևոր
397 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-04 18:08
Իրավական

Այդ իրավունքը մեզ տրված է օրենսդրությամբ, և ԱԳՆ որոշումը պետք է չեղարկվի․ Աննա Գրիգորյան

Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը։ Այս հայցով պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Դատական նիստի դահլիճում Աննա Գրիգորյանն իր խոսքում նշեց․ «Պատվարժան դատարյան, իրականում մենք, որպես Ազգային Ժողովի պատգամավորներ, չենք ասում՝  Նիկոլ Փաշինյան, Ալիևի միջև ձեր SMS-ները մեզ բացահայտեք։ Մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս կառավարության, բանակցում  է՝  Ադրբեջանի կառավարության հետ պայմանագիր ստորագրելու համար։ Դա տեղի է ունենում ժողովրդի թիկունքում։ Որպես Ազգային Ժողովի պատգամավորներ, որպես առաջնային մանդատ ունեցող անձիք ունենք  իրավունք՝ ծանոթանալու այդ տեղեկատվությանը, այդ իրավունքը մեզ տրված է օրենսդրությամբ, ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Հիմա ասում ենք, որ այդ ոչ իրավաչափ որոշումը ուղղակի պետք է չեղարկվի»։