Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բազմաթիվ կարծիքներ կան, որ ինչո՞ւ ընդդիմությունը չի գործում , որտե՞ղ է ընդդիմությունը։ Սիրելի հայրենակիցնե՛ր, այս տարիների ընթացքում անհնազանդության ակցիաներ ու շարժումներ է նախաձեռնել ընդդիմությունն ու նշել բոլոր այն վտանգների մասին, որ ծառացած են ՀՀ-ի առջև։ Երբ ասում էինք, որ Արցախի հանձնման պարագայում հաջորդը լինելու է Հայաստանի Հանրապետության հերթը և Արցախը հանձնելով ոչ թե Հայաստանն եք պահելու, այլ Հայաստանի թիկունքն եք բացելու և հեշտացնելու եք ՀՀ կործանումը, էս օրվա համար էինք ասում, որ Արցախը մեր զրահաբաճկոնն է, ա՛յ էս օրվա համար էինք ասում»,-հրավիրված ասւուիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Խնդիրն այն է, որ բավարար չափի աջակցություն չի ստացել ընդդիմությունը մեր սիրելի հայրենակիցների կողմից, անտարբեր են եղել, անհաղորդ՝ բոլոր այն խնդիրների նկատմամբ, որ ընդդիմությունը բարձրաձայնել է բակ առ բակ, փողոց առ փողոց»,-ասում է պատգամավորն ու հավելում․ «Ի՞նչ է պետք անել․ բոլորին միասնության, միասնաբար աշխատելու և թև ու թիկունք կանգնելու կոչ եմ անում, սա մեկ ուժի, քաղաքական մեկ միավորի խնդիր չէ»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։