կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 16:35
Քաղաքական

Հինգը տարի էլ լինի, ամեն առավոտ գալու ենք, մեր ձայներին տեր կանգնենք․ փարաքարցի

Հինգը տարի էլ լինի, ամեն առավոտ գալու ենք, մեր ձայներին տեր ենք կանգնելու․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փարաքար խոշորացված համայնքի բնակիչներից մեկը։

«Ամսի 5-ին մենք մեր խոսքն արդեն ասել ենք, մենք մեզ համայնքապետ ենք ընտրել ու տեր ենք կանգնելու։ Ոստիկաններին, եթե հինգ անգամ էլ ավելացնեն, մենք գալու ենք մեր ձայների հետևից»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ այսօր Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, քանի որ մի քանի ժամ է՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին և նրա թիմակիցներին թույլ չեն տալիս համայնքապետարանի շենք մտնել։

Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը,  սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում՝ մշակույթի տան դիմաց, ամբիոն է տեղադրել և կազմակերպել երդմնակալության արարողությունը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրելու համայնքապետարանի շենք մտնել։