կարևոր
4759 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-12 16:47
Քաղաքական

Տեր կանգնենք Ղարաբաղյան շարժման ձեռքբերումներին. Անդրանիկ Թևանյան

Տեր կանգնենք Ղարաբաղյան շարժման ձեռքբերումներին. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական առումով ինքս ինձ համարում եմ Ղարաբաղյան շարժման ծնունդ: Երբ 1988-ին սկսեց Ղարաբաղյան շարժումը, ես 14 տարեկան էի: Նոր էի տեղափոխվել ֆիզմաթ թեքումով դպրոց (Աբովյանի անվան դպրոցը ֆիզմաթ թեքումով դասարաններ ուներ): Դասերին զուգահեռ գրեթե ամեն օր գնում էինք օպերայի բակ՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, հատկապես Վազգեն Մանուկյանին լսելու: Հաճախ փախնում էի դասերից, որ ոչ մի բան բաց չթողնեմ (համացանց, ֆեյսբուք չկար, որ օն լայն հետևեի):

Այսօր Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրությանը սատարում է մեր դաշինքին: Քաղաքական կյանքը հետաքրքիր բան է:

Մենք պարտավոր ենք տեր կանգնել Ղարաբաղյան շարժման ձեռքբերումներին: Մենք հասնելու ենք իշխանափոխության և մեր երկիրը դուրս ենք բերելու այս մղձավանջից: Միացի՛ր, որ փոխենք:

Կեցցե՛ շարժումը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը:

 

Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ