կարևոր
2374 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-13 17:17
Հասարակություն

Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի փետրվարի հաշվետվությունը

Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի փետրվարի հաշվետվությունը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը: Արդարադատության նախարարությունը ներկայացնում է փետրվարի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետվությունը: 

Այսպիսով՝ նախորդ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայողները հիմնարկների օդափոխման խողովակներից, սանհանգույցների պատերի խոռոչներից, կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական իրերի, հագուստների, անկողնային պարագաների, սնունդի միջից և այլ տարբեր թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 19,8 գրամ քաշով թմրամիջոցին նմանվող զանգվածներ, 115 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 122 պարագաներ, 4 wi-fi սարք, 9 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: