կարևոր
10861 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 18:36
Իրավական

Մեղադրանք եք առաջադրում անմե՞ղ մարդու, սպային վայել չէ՛․ Սերգեյ Ասատուրովը՝ դատախազին

Ի՞նչ է նշանակում։ Մեղադրանք եք առաջադրում անմե՞ղ մարդու։  Դա սպային վայել չէ՛ ու մի հատ էլ հպարտությամբ նայում եք մեր աչքերին։ Այս մասին դատական նիստի ընթացքում դատախազին ուղղված ասաց Սերգեյ Ասատուրովը։

Նշենք՝ Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով երկրորդ դատական նիստը։ Դատարանը քննարկում է Լևոն Քոչարյանի՝ բացակայելու արգելք  խափանման միջոցը վերացնելու հարցը։

Ասատուրովը դատախազին հիշեցրեց նախորդ նիստի մասին, երբ իրենք ներկայացրել են միջազգային մրցումների հրավերները, իսկ դատախազն ասել է՝ եկեք խափանման միջոցը չփոխենք, երբ ժամանակը գա, կքննարկենք։ «ՀԻմա դուք ասում եք՝ քանի որ անցած անգամ խափանման միջոցը չենք փոխել, արդեն դա քննարկելու իմաստ չկա» ,-ասաց Ասատուրովը՝ հարցնելով, թե դա ի՞նչ է նշանակում։

Մանրամասն՝ տեսանյութում