կարևոր
4117 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-20 17:38
Քաղաքական

Գևորգ Պապոյանը գործուղվել է Թուրքիա

Գևորգ Պապոյանը գործուղվել է Թուրքիա

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը փետրվարի 22–24–ը կգործուղվի Թուրքիա` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի հատուկ նիստին։ Այս մասին այսօր կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքէջում։

«Ղեկավարվելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ ՍԾՏՀ ԽՎ մշտական կոմիտեի հատուկ նիստին և Կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար 2024 թ. փետրվարի 22–24–ը Ստամբուլ գործուղել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին»,– նշված է Սիմոնյանի կարգադրության մեջ:

Նշվում է, որ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը և օրապահիկը պետք է կատարել ՀՀ 2024 թ. պետական բյուջեով ԱԺ–ին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ նախագահի 2018 թ. մայիսի 1–ի «ՀՀ ԱԺ պատգամավորների և ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ–127–Ա կարգադրության պահանջները:

Կարգադրության մեջ ասվում է, որ նաև պետք է ի գիտություն ընդունել, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: