|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը՝ հունիսի 9-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը ԱԺ է գալու պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, որը պետք է ներկայացնի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Տեղեկացանք նաև, որ այդ օրը զեկույցներ կներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Ի դեպ, այդ օրը խորհրդարան պետք է ներկայանա նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մենք տեղեկացանք, որ Կառավարության մյուս գերատեսչության ղեկավարները մինչև հունիսի 11-ը կավարտեն բյուջեի կատարման հաշվետվությունները ներկայացնելը: Արդեն հունիսի 17-ի ԱԺ հերթական նիստում Կառավարության անդամները, որոնց կլիազորի ՀՀ վարչապետը, կներկայացնեն հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից: Առաջինը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։