Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էս պահին ոչինչ, վիճակը նորմալ է, առաջխաղացում չկա։ Կրակոցներ եղել են, էս պահի դրությամբ հանդարտ է․ Yerkir.am-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա նշեց, որ, ճիշտ է, թշնամին գիշերը կրակել է, բայց առաջ չի եկել։ «Մարդկանց մոտ, բնական է, անհանգստություն կա, բայց գյուղում, ընդհանուր առմամբ, այս պահին խուճապ չկա»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Նա մեկնաբանեց նաեւ մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իրեն այսօր կանչել են Ազգային անվտանգության ծառայություն։
«Չէ, ընդամենը ոչ մի բանի հետ կապ չունեցող, թեթեւակի բան էր խոսելու, ուրիշ ոչ մի բան չկար»,- Yerkir.am-ին հայտնեց Գեղամասարի ղեկավարը։
Կութի ղեկավար Սիմա Չիտչյանն էլ Yerkir.am-ին հայտնեց, որ այս պահին վիճակը հանդարտ է, կրակոցներ Կութի ուղղությամբ չկան։
«Սովորական է, էլի, գյուղի առօրյան։ Մարդիկ իրենց գործերով են զբաղված, վախ կա, բայց խուճապ չկա, նույն ձեւի»,- ասաց նա։