կարևոր
5326 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-13 09:59
Քաղաքական

Արհամարհե՞լ են օրենսդիրներին․ «Հրապարակ»

Արհամարհե՞լ են օրենսդիրներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիներջի» ընկերության աշխատակիցների կալանքը փոխվեց դատախազի նախաձեռնությամբ, սակայն մեզ ասացին, որ դա չի նշանակում, թե ՔՊ խմբակցության միջնորդությունը մերժվել է` այլ մնացել է առանց քննության:

Բայց այս ձեւակերպումը ՔՊ-ում, մեր տեղեկություններով, ծանր են տարել, քանի որ սրանով դատախազությունն արհամարհել է ԱԺ-ին եւ հասկացրել, որ իրենց կարծիքն առոչինչ է: Եվ շեշտել են, որ կանանց խափանման միջոցը փոխել են, որովհետեւ նրանք ցուցմունք են տվել:

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ իշխանական պատգամավորներն ի սկզբանե երկմտել են՝ միջնորդել միայն կանա՞նց հարցով, որոնց խնամքին մանկահասակ երեխաներ կան, թե՞ նաեւ տնօրենի` Աշոտ Հովհաննիսյանի համար, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի պնդմամբ ներառվել է նաեւ տնօրենի անունը, այն հիմնավորմամբ, որ չի կարելի հեղինակավոր ընկերությանը նման հարված հասցնել՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը։

Որոշ պատգամավորներ կարծում են, թե սա է պատճառը, որ իրենց միջնորդությունը թողել են առանց  քննության։ ՔՊ-ում խոսում են նաեւ՝ որ եթե այս գործը չհիմնավորվի, Փաշինյանը պարտավոր է աշխատանքից ազատել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, ում համար այս գործն ավարտին հասցնելը դարձել է կյանքի-մահվան խնդիր: Նա ոչ միայն կեղծ գործ է հարուցել, այլեւ Փաշինյանին հավատացրել, որ երկաթե ապացույցներ ունի «դարի հանցագործության» հետ կապված, դրա համար է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի համար կալանքի սանկցիա պահանջել։

Դատախազությունից երեկ նաեւ պահանջել էին, որ 2 պատգամավոր նորից միջնորդություն ներկայացնեն` որոշվել է, որ երաշխավոր կկանգնեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում