|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մարինե ՄԱԴԱԹՅԱՆ
Նախաձեռնության համակարգող, «Անկախ» օրաթերթի լրագրող Անի Գասպարյանը Հայաստանին վերաբերող կեղծ տվյալներ է գտել բրիտանական ՙ«Քինգֆիշեր» աշխարհագրական հանրագիտարանում: «Հերքման պահանջով նամակ ուղարկեցինք բրիտանական և գիրքը վերահրատարակած ռուսական հրատարակչություններին»,- լրագրողներին այսօր հայտնեց Անին: Չնայած ստացել են խուսափողական պատասխաններ, բայց, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Հարություն Մելիքյանի կարծիքով, տվյալների հերքմանը հասնելու ճանապարհ կա:
«Դեկտեմբերի 15-ին կկազմակերպվի բողոքի երթ, որի ժամանակ նամակներ կհանձնենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպաններին»,- հայտնեց «Միասին» երիտասարդական շարժման նախագահ Հակոբ Հակոբյանը: Բանախոսները երթին մասնկացողների մեծ թիվ են ակնկալում. հայտարարությունն արդեն տարածել են սոցիալական մի քանի ցանցերում: Հանրագիտարանի տարածած կեղծ տվյալները, ըստ «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնության նախագահ Մանվել Կոստանդյանի, տեղեկատվական պատերազմների մաս են կազմում. ««Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը դեկտեմբերի 15-ին կվերաճի բողոքի երթի: Եվ սրա դեմ պետք է պայքարեն հատկապես լրագրողները: Ինձ համար տարօրինակ է, որ հեռուստատեսությունների ներկայացուցիչները այսօրվա ասուլիսին չեն եկել»:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։