Փոխարժեքներ
17 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.19 |
EUR | ⚊ | € 430.63 |
RUB | ⚊ | ₽ 4.25 |
GBP | ⚊ | £ 510.82 |
GEL | ⚊ | ₾ 143.75 |
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամասը (բուք է) և Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Գեղարքունիքի մարզի, Տիգրանաշենի ոլորաններում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Արագյուղ-Բուժական, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ճամբարակ քաղաքում և Շինուհայր գյուղում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։