կարևոր
4477 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-24 10:25
Քաղաքական

Հանցավոր համաձայնություն

Հանցավոր համաձայնություն

2022 թ. հոկտեմբեր՝ Փաշինյանը ճանաչում է ադրբեջանի տարածքային ամբողջականութունը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը:

2023 թ. մայիս՝ Փաշինյանը ճանաչում է ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ: ադրբեջանն Արցախի շրջափակումը վերածում է պաշարման՝ 120 հազար հոգու դատապարտելով սովամահության: Հայատանի իշխանությունների արձագանքն, իր ազդեցությամբ, նման էր ամլիկ գառան մայոցին:

2023 թ. սեպտեմբերի 1-ին անօգնական և անօգուտ Արայիկ Հարությունյանը, բաքվի (չեմ բացառում, որ նաև Երևանի) սպառնալիքի տակ հրաժարական է տալիս:

Արցախի քաղաքական ուժերը «կոնսենսուս-Սյամո (առավել հայտնի է «Իժո» մականունով)» սկզբունքով նոր իշխանություն են ձևավորում: Հայաստանի կողմից դավաճանված արցախցիները փորձում են բաքվի հետ որոշ կոնտակտի գնալ՝ մարդասիրական հարցեր կարգավորելու համար:

Հայաստանում իրենց արմատական կոչող որոշ խմբակներ, բնածին տկարամտության և/կամ ՀՀ իշխանությունների պասով, սկսեցին քննադատել Արցախի իշխանություններին: Փաշինյանը չբարեհաճեց ո՛չ շնորհավորել, ո՛չ զորակցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին:

Փաշինյանի պահվածքն ազդակ էր Ալիևին: Արցախը միայնակ ու դավաճանված էր: Հարձակվելու համար ավելի հարմար պահ էլ կարող էր չլինել: Պահն իդեալական էր նաև Փաշինյանի համար. իշխանափոխությանը հետևեց ադրբեջանի գրոհը: Նա կարող էր մեղադրել Արցախի «նորերին» ու թափանցիկ ակնարկներով հայաստանցիներին վախեցնել, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանում էլ իշխանություն փոխվի:

Ու եղավ ինչ եղավ՝ ալիևը հարձակվեց, փաշինյանն առիթից օգտվեց ու մեղադրեց «նորերին» իր պահած, գուրգուրած ու պաշտպանած Արցախը հանձնելու,

Արցախի Հանրապետությունը լուծարելու մեջ....Բա՞ իր թիմակիցները: Մի կողմից լալահառաչ ողբում էին, մյուս կողմից, իրար հերթ չտալով, ալիև պապային վստահեցնում, որ Ղարաբաղի էջը փակված է:

Իսկ հիմա, երբ Սամվել Շահրամանյանը հստակ հասկացնում է, որ իր ստորագրած թուղթն իրավական հիմք չունի և ստորագրվել էր 120.000 հայ փրկելու համար, մենակ տեսնեք, թե որոշ ՔՊականներն ինչ վնգստոց են դրել, թե Արցախը, կներեք՝ Լեռնսյին Ղարաբաղը, կործանեցին հիմա ուզում են Հայաստանն էլ կործանել:

Այսքանից հետո գնալով ավելի եմ համոզվում, որ Արայիկին ոչ միայն բաքվից են սպառնացել....

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր