կարևոր
2311 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-07 22:58
Հասարակություն

Հայկական կողմից ազատ արձակվող Բաքվի երկու բաշիբոզուկներից մեկը մարդասպան է․ Ոսկանյան

Հայկական կողմից ազատ արձակվող Բաքվի երկու բաշիբոզուկներից մեկը մարդասպան է․ Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է՝ որպես, իբր, «բարի կամքի» դրսևորում, մեզ և «միջազգային հանրությանը» վաճառել դեռևս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտավորության կատարումը հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հայկական կողմից ազատ արձակվող Բաքվի երկու բաշիբոզուկներից մեկը, մարդասպան է՝ Հայաստանում խաղաղ բնակիչ սպանած մարդասպան, որին, ամենայն հավանականությամբ, Բաքվի բարբարոսական վարչախումբը «կհերոսացնի»։

Սակայն գլխավոր «հերոսը», բնականաբար, կրկին կլինի Բաքվի բռնապետը, որովհետև հենց «նա է հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին»,- գրել է նա։