Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
«Հայաքվեն» նպաստելու է, որ Արցախի հարցը բաց մնա, որպեսզի այն հետագայում լուծվի բանակցությունների, ինչու չէ, եթե ունենք դրա հնարավորությունը, այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու: Դեռեւս 1989 թվականից ի վեր եղել են Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հիմքերը և հիմա դրանից հրաժարվել այդ նխաձեռնությունից, նշանակում է հարցը միանգամից փակել»,– ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը։
Ես մինչեւ օրս էլ բանակում այդ 5-րդ շարասյան տեղը չգիտեմ, եթե Փաշինյանը գիտի, ինչո՞ւ չի կոնկրետ նշում ովքեր են այդ 5-րդ շարասյան պարագլուխները կամ հենց այդ շարասյան կազմում եղողները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց հայտարարեց ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
«Եթե հայտարարություն են անում, թող բացեն, ուղղակի մերկապարանոց հայտարարությունները, ես կարծում եմ՝ անիմաստ PR-ի կամ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Հայաքվեի» նախագիծը, եթե նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն կներառվի ԱԺ վաղը սկսվող նիստերի օրակարգում: Այս պահին «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ: