|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս սուբյեկտների նպատակը Հայաստանը մենակ թողնել, Արցախը թշնամուն հանձնելն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նա «Մայր Հայաստան» հուշահամալիրում է՝ մասնակցելու ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության, արցախահայության անվտանգության միջոցառմանը, որը նախաձեռնել են «Պահեստազորի սպաների» շարժումը, «ԱԱԾ պահեստազորի սպաներ» ՀԿ-ն, «Ձայն հայրենեաց» Հայ մտավորականների նախաձեռնությունը, «Հայոց Ազգային Գվարդիան», «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների ՀԿ-ն, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն, «Վերադարձ» հիմնադրամը։
«Աշխարհաքաղաքական այս իրավիճակում մեր դավաճան իշխանությունները ամբողջությամբ մեզ զրկեցին մեր ռազմավարական բոլոր դաշնակիցներից։ Այսօր սորոսական և իշխանական կողմից կերակրվող և հովանավորվող ուժեր կան, ես կնշեմ նաև «Ազգային ժողովրդավարական բևեռը», ովքեր փորձում են սեպ խրել հայ-ռուսական բարեկամության մեջ, նրանք նույնիսկ հասել են այն կետին, որ պնդում են, որ խաղաղապահ ուժերը պետք է դուրս բերվեն մեր Արցախի տարածքից։ Սա ես գնահատում եմ որպես դավաճանություն հայ ազգի նկատմամբ»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը։
Նա նշեց, որ հիմա իշխանությունները որոշել են խղճուկ հոգեբանությամբ խաղաղության դարաշրջան բացել թուրքերի ու ադրբեջանցիների հետ։
« Պարտված սուբյեկտը ողորմություն է խնդրում հաշտության։ Եվ եթե հանկարծ խաղաղության դարաշրջան սկսեն և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության պայմանագրեր ստորագրեն, պատկերացրեք այդ պայմաններում դեմարկացիա և դելիմիտացիայի առումով Արցախն ամբողջությամբ մնում է Ադրբեջանի տարածքում։ Այս պարագայում ռուսական ուժը տարածաշրջանում գտնվելու անելիք չունի»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․