|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, մասնակցում է Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման (զեկույցի) քննարկմանը, որտեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները: Այս մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Այս պաշտոնական քննարկումից հետո Հայ օգնության միությունը կազմակերպել է առանձին միջոցառում Մարդու իրավունքների խորհրդում՝ «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով, որտեղ ես կներկայացնեմ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումը և ցեղասպանությունը: Այդ միջոցառման մասին կներկայացնեմ ավելի ուշ՝ կայանալուց հետո:
Այստեղ եմ գտնվում սփյուռքահայ իրավաբան Գևորգ Հակոբջանյանի հետ միասին՝ Մարդու իրավունքների և արդարության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ: Մի շարք այլ միջոցառումներ ու հանդիպումներ էլ ունեմ Ժնևում՝ նպատակ ունենալով ներկայացնել ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը և քննարկել ապագա անելիքները»,- գրել է նա։