|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Նոյեմբերի 14-ին Մասիսի 7 եկեղեցիներում 7 քահանաների և 7 կնքահայրերի մասնակցությամբ միաժամանակ կմկրտվեն 140 արցախցի երեխա։ Այս մասին հայտնել է Տեր Զարեհ Աշուրյանը։
Նա մասնավորապես գրել է․
«Օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս․ Սարոյանի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պատրաստվում են նոյեմբերի 14-ին մկրտվել Մասիս համայնքի եկեղեցիներում։ Այդ առիթով սույն թվականի նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի ունեցավ Մասիս համայնքի քահանա հայրերի, թվով 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը:
Ընդառաջ Մկրտության Սուրբ խորհրդի՝ քահանա հայրերը խոսեցին և բացատրեցին Սուրբ Մկրտության խորհրդի մասին, որից հետո արցախահայերից յուրաքանչյուրը ծանոթացավ իր կնքահոր հետ։ Արցախահայերի մկրտությունները լինելու են շարունակական»,- գրել է հոգևորականը։