կարևոր
13105 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-07 18:37
Արցախ Հասարակություն

Անընդունելի է արցախցիների գործոնը ներքաղաքական խմորումներում օգտագործելը. հայտարարություն

Անընդունելի է արցախցիների գործոնը ներքաղաքական խմորումներում օգտագործելը. հայտարարություն

Արցախի պետականության պահպանման հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ  նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Արցախի պետականության պահպանման և հետագա քայլերը ԱՀ Նախագահի և ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորների հետ համատեղ քննարկելու նպատակով կազմակերպված փակ հանդիպման վերաբերյալ։

Հայտարարության մեջ նախ նշվում է, որ  Սուրեն Պետրոսյանը «Արցախի պետականության պահպանման հանձնախմբի» անունից նոյեմբերի 1-ին փակ հանդիպում էր հրավիրել Արցախի Հարապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։

«Հանդիպումը փակ էր և քննարկման բովանդակությունը չհանրայնացվեց, այնուամենայնիվ այն լայն արձագանք ստացավ, ինչպես հանրության, այնպես էլ քաղաքական տարբեր դերակատարների շրջանում։

Տարատեսակ շահարկումներին տեղ չտալով նշենք, որ հանձնախումբն այս պահին շարունակում է ակտիվ աշխատել և հանդիպումներ ունենալ ելնելով ավելի վաղ սահմանած իր նպատակից։

Այս գործընթացը չի կարող լինել ներքաղաքական որևէ շահարկման առարկա, ավելին մեր կողմից անընդունելի է ցանկացած միտում, որն ուղղված կլինի Արցախի մեր հայրենակիցների գործոնը ներքաղաքական տարաբնույթ խմորումներում օգտագործելուն։

Այս պահին ընթացող աշխատանքների և հանդիպումների արդյունքներն առաջիկայում կներկայացվեն հանրությանը»,- նշված է հայտարարության մեջ։