Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները հայտարարություն են տարածել։
«Սիրելի պացիենտներ,
Մենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատանքից ազատման դիմում գրած մասնագետներս, հայցում ենք ձեր ներողամտությունն այս պահին նման ծայրահեղ քայլի դիմելու համար։
Դրան մեզ դրդել են որպես մասնագետներ արհամարհված լինելն ու մեր կարծիքը հաշվի չառնելը։ Հավատացնում ենք, որ այդ քայլին գնալը հեշտ չէր մեզ համար։
Սրա նպատակը կառավարության որոշման իրագործման արդյունքում հնարավոր ռիսկերից ձեզ պաշտպանելն է։ Այն ուղղված է նաև ՄԻԱՎ-ից զերծ ծնվելու իրավունք ունեցող երեխաների պաշտպանությանը, ՄԻԱՎ-ով չվարակվելու իրավունք ունեցող մարդկանց պաշտպանությանը, Կառավարության որոշման իրագործման անդառնալի հետևանքների կանխարգելմանը։
Հուսով ենք, որ մարտի 2-ին ժամը 12:00-ին ԱԺ-ում կայանալիք քննարկման ժամանակ ի վերջո կլսվեն մեր մասնագիտական փաստարկները եւ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծման՝ հաշվի առնելով դրանք։
Հորդորում ենք խնդիրն առաջացրած պատասխանատուներին գալ ողջամտության, կառուցողական դաշտ։
Նաև խնդրում ենք չտրվել որոշ պաշտոնատար անձանց սադրանքներին, այլ գործել միայն ձեր իսկ շահերից ելնելով։
Մեկ անգամ ևս կրկնում ենք՝ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ»։