կարևոր
808 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 09:27
Հասարակություն

Վեհափառի դեմ դատավարությունը կրոնի ազատության, եկեղեցու ու պետության իրավունքների անընդունելի խախտում է․ հայտարարություն

Վեհափառի դեմ դատավարությունը կրոնի ազատության, եկեղեցու ու պետության իրավունքների անընդունելի խախտում է․ հայտարարություն

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Արժանթինի և Չիլէի թեմի կեդրոնական վարչութիւնը իր խորին մտահոգութիւնը կը յայտնէ Հայաստանի Հանրապետութեան մէջ ամսոյս 7ին մեկնարկող դատավարութեան առիթով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց և վեց եպիսկոպոսներու դէմ, եւ կը դատապարտէ այս ծանր միջամտութիւնը Հայց. Առաք. Սուրբ Եկեղեցւոյ հոգեւոր գործունէութեան և սրբազան առաքելութեան Մայր Հայրենիքի տարածքին, որ կը համարէ անընդունելի խախտում մը սահմանադրութեան մէջ նուիրագործուած պաշտամունքի ազատութեան և եկեղեցւոյ և պետութեան անջատման ակզբունքներուն: Կոչ կ’ուղղէ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան անյապաղ զերծ մնալ հակաեկեղեցական գործունէութիւն ծաւալելու և փորձել լուծել հարցերը փոխադարձ յարգանքով և մեր ժողովուրդի ազգային-հոգեւոր աւանդութիւններու համապատասխան:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ՀԱՅ ԿԵԴՐՈՆ
Պուէնոս Այրէս, 5 Օգոստոս 2026