Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաջորդ շաբաթ իշխանական պատգամավորները կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի: Ինչպես իշխանական աղբյուրներն են փոխանցում, նիստը հերթականներից չի լինելու: Կարեւոր հարցեր կան քննարկելու, որոնք միայն ԱԺ նստաշրջանին չեն առնչվում, ուստի ՔՊ խմբակցության ղեկավարությունն ասել է, որ բոլոր պատգամավորները ներկա լինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, քանի որ սպասվում է, որ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը լարված է անցնելու՝ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակով պայմանավորված: Իշխանականների համար ոչ հաճելի ելույթներ եւ հարցեր են հնչելու ԱԺ-ում, ուստի պետք է նախապես պատրաստվեն, որպեսզի ամեն ինչի պատասխանն ունենան ու կարողանան տակից դուրս գալ այդ հարցերի, թեեւ նախնական որոշում կա արդեն՝ ամեն ինչ բարդել նախկինների եւ ռուսների վրա:
Հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի օրը, խորհրդարան է գնալու նաեւ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ականները նաեւ պետք է իրար մեջ բաժանումներ անեն, թե ով ինչ հարց է այդ օրը տալու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա պատրաստվի:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում