|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը հետևում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը: Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը խաղաղ բնակչության շրջանում զինված դիմակայության և զոհերի նոր բռնկման կանխումն է։
ՌԽԶ-ի գծով լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահների ուժերով տարածաշրջան է հասցվել 125 տոննա հումանիտար բեռ և 65 տոննա վառելիք: Պլաններում պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարումների ապահովումն է ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով։ Վերջին տվյալներով՝ խաղաղապահների բազային ճամբարում գտնվում է մինչև 700 փախստական, որոնցից ավելի քան 400 – ը երեխաներ են:
ՌԽԶ-ի հրամանատարության անմիջական մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկու փուլ: Այդ շփումների առաջնային խնդիրներից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման և իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը:
«Ակնկալում ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ.պայմանավորվածությունների համալիր իրականացման աշխատանքների շուտափույթ վերսկսմանը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հումանիտար շփումների զարգացումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։