կարևոր
2416 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-15 09:16
Քաղաքական

Իշխանության հակառուսական դեմարշը․ «Հրապարակ»

Իշխանության հակառուսական դեմարշը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել առանց հիմնավորելու միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարությունը։ Մինչդեռ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը պարտադիր պահանջ է սահմանում, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանք ներկայացվի։ Այս բացթողումն արձանագրվել է նաեւ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից, եւ կառավարությանը տեղեկացրել են, որ պետք է լրացնել անհրաժեշտ փաստաթուղթը։

Սա նշանակում է, որ, ի հեճուկս Փաշինյանի վերջին օրերի արդարացումների, իր գլխավորությամբ վերջին շաբաթներին, իսկապես, հակառուսական դեմարշ է իրականացվել, եւ անգամ հարկ չեն համարել պարզաբանումներ կցել, որ այդ փաստաթուղթը ռազմավարական դաշնակից պետության ղեկավարի դեմ չէ ընդունվում (հիշենք, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը վավերացնելով՝ պետությունը պարտավոր է կատարել դատարանի՝ Պուտինին ձերբակալելու պահանջը)։

Հռոմի ստատուտը խորհրդարան ուղարկվեց սեպտեմբերի 1-ին, դրանից մեկ օր առաջ Փաշինյանն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խիստ քննադատեց ՌԴ-ին, որից հետո հայ-ամերիկյան զորավարժություններ սկսվեցին, եւ Աննա Հակոբյանը մեկնեց Ուկրաինա: Այս շղթան առաջացրեց ռուսների դժգոհությունը, եւ միայն ՌԴ-ի կոշտ հակադարձումներից հետո Փաշինյանը հարկ համարեց պարզաբանել, որ Հռոմի ստատուտը ՌԴ-ի դեմ չի ընդունվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում