Փոխարժեքներ
27 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ) X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09։45-ին (Երևանի ժամանակով՝ 10:45-ին)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյոկսուն շրջանում, օջախը՝ 7,12 կմ խորության վրա: