կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-31 10:45
Մշակույթ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն այցելել է Համազգայինի շրջանային վարչություն

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն այցելել է Համազգայինի շրջանային վարչություն

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը եւ հյուպատոս Վարազդատ Պահլավունին հունվարի  23-ին Գլենդելում հանդիպել է Համազգայինի շրջանային վարչության հետ: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը»:

Հանդիպման ներկա է են եղել Համազգայինի կենտրանական վարչության անդամներ՝ դոկտ. Տիգրան Պապիկյանը եւ Մանուկ Չուխաջյանը:

Շրջանային վարչության ատենապետուհի Սեդա Սիմոնյանը գլխավոր հյուպատոսին հակիրճ ներկայացրել է Համազգայինի մասնաճյուղերի եւ միավորների մշակութային գործունեությունը՝ գրական, թատերական, արդիի, ավանդույթների, «Սայաթ-Նովա» երգչախմբի եւ «Անի» պարախմբի:

Գլխավոր հյուպատոսը հայտնել է, որ այցելությունների շրջանակն ընդգրկում է գաղութի բոլոր մշակութային միությունները, որոնցից Համազգայինը սրտի մոտ է համարում` Սփյուռքում եւ Հայաստանում հանուն հայ մշակույթի ծավալած բազմերանգ գործունեության պատճառով:

Նա շեշտել է, որ իր այցի գլխավոր նպատակն էր փոխծանոթացումն ու փոխգործակցության կարելիությունների քննարկումը:

«Մշակույթը մեզ համար շատ կարեւոր է, հիմքն է, սյունն է, որի միջոցով կարելի է կամրջել Հայաստանը Կալիֆոռնիայում ապրող հայության հետ եւ համատեղ ջանքերով կազմակերպել գրական ու մշակութային հանդիսություններ, ինչպես Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները»,- ասել է Բայբուրդյանը:

Իր բնույթով աննախադեպ այս այցելությունը, որ նախաձեռնել էր հյուպատոսը, երկուստեք համարվեց պատմական, որովհետեւ Հայաստանի անկախությունից ի վեր նման առիթ չէր ներկայացվել հայ մշակույթի պահպանման առաքելությամբ գործող ու առաջնորդվող եւ համասփյուռ ընդգրկում ունեցող այս կազմակերպությանը, որի 90-ամյա հոբելյանն ու այս գաղութում 50-ամյա գործունեության ավանդն ու ոսկյա տարեդարձը մեծ շուքով նշվել է 2018թ. նոյեմբերին: