կարևոր
2776 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-08 10:42
Քաղաքական

Միջազգային հանրության բոլոր հայտարարությունները, կոչերը «թղթե շերեփ» են. Վարդան Ոսկանյան

Միջազգային հանրության բոլոր հայտարարությունները, կոչերը «թղթե շերեփ» են. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Միջազգային հարաբերությունների նախկին համակարգն այլևս գոյություն չունի կամ, ավելի պարզ լեզվով ասած, չկա մեզ ծանոթ այն աշխարհակարգը, որում պայմանական Աֆղանստանը պետք է «սարսափեր» ԱՄՆ-ից, պայմանական Էստոնիան ՌԴ-ից կամ պայմանական Վենեսուելան ՄԱԿ-ից

Այս ամենը հաշվի առնելով, մենք հնարավորին արագ պետք է՝ որպես ազգ և պետություն, հասկանանք, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի անսալու և ոչ մի միջազգային հանրության կամ գերտերության հորդորի՝ վերացնելու Արցախի շրջափակումը, որովհետև այդ վարչախմբի պարագլուխը շատ լավ հասկանում է ստեղծված իրավիճակը։

Ըստ այդմ, «միջազգային հանրության» բոլոր հայտարարությունները, կոչերը, հորդորները, որոշումները բացարձակապես «թղթե շերեփ» են, եթե չկա դրանք՝ այդ թվում ուժի կամ դրա սպառնալիքի կիրառությամբ, իրագործելու պատրաստ համակարգ։

Իսկ այդ համակարգը, որքան էլ այս պահին միգուցե անիրատեսական թվա, վաղ թե ուշ պետք է ստեղծենք հենց մենք՝ ի դեմս Հայաստան պետություն-ամրոցի, որովհետև դա է ոչ միայն ամենաարդյունավետ, այլ նաև ամենապատվաբեր ճանապարհը մեր հայրենիքը թշնամուց վերաազատագրելու և մեր զարգացումն ու հզորացումն այս տարածաշրջանում ապահովելու համար»։