|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ղազախստանն արգելել է Ադրբեջանից լոլիկի ներմուծումը բանջարեղենի շագանակագույն կնճիռների վիրուսի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը:
«Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Ռոսսելխոզնադզոր»ին տեղեկացրել է ադրբեջանական լոլիկի ներկրման արգելքի մասին՝ շագանակագույն կնճիռների վիրուս հայտնաբերելու հետ կապված», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հունվարի 16-ից փոխադրումներն արգելված են: Պարզաբանվում է, որ լոլիկի ներմուծման արգելքը մտցվել է ԵԱՏՄ և Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ղազախստանի գործընկերներից Ռուսաստանի վարչությանը ուղարկված նամակի համաձայն՝ ադրբեջանական բանջարեղենը Ղազախստան է ժամանել 2021 թվականի հունվարի 2-ին և 12-ին՝ ունենալով Ադրբեջանի կարանտինի և բույսերի պաշտպանության ազգային կազմակերպության կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերը: