կարևոր
2956 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-08 09:10
Քաղաքական

Կարևոր հանդիպումներ Վանկուվրում․ Լիլիթ Գալստյան

Կարևոր հանդիպումներ Վանկուվրում․ Լիլիթ Գալստյան

Վանկուվրում տեղի տեղի ունեցող ԵԱՀԿ վեհաժողովի /հուլիս 1-4/ աշխատանքներին զուգահեռ շատ կարևոր հանդիպումներ ունեցա British Columbia նահանգի վարչապետ Դեյվիդ Էբբիի, նահանգի առողջապահության նախարար Էդրիան Դիքսի և Կանատայի խորհրդարանի անդամ Փարմ Բեյնսի,

Կանատայի Ֆինանսների նախարարի խորհրդական, խորհրդարանի անդամ Թերի Բիչի հետ։

Բնականաբար մեր քննարկումների առանցքում ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված գոյաբանական ճգնաժամն էր, շարունակական շրջափակման հետևանք հանդիասացող հումանիտար ճգնաժամը, նոյեմբերի եռակողմ համաձայնության ոտնահարումը, գերիների և կորած անձանաց անհապաղ վերադարձի խնդիրը։

Մեկ անգամ ևս բարձրաձայնել եմ, որ Ադրբեջանի ցեղասպանական վարքագիծն ապացուցոմ է, որ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՈՐՈՇՈՒՄՆ այլընտրանք չունի։ Կանադայի պառլամենտի անդամների հետ զրույցներում կարևորեցի նաև միջազգային հարթակներում հայկական խնդիրների, և հատկապես Արցախի հիմնախնդրում պրոհայկական կեցվածքների որդեգրումը։

Անչափ կարևորում եմ, որ նախարար առողջապահության նախարար Էդրիան Դիքսն ու Կանատայի խորհրդարանի անդամ Փարմ Բեյնսը հանդիպումը տեղի ունեցավ Վանկուվրի Հայ կենտրոնում, ուր ներկա էին մեր համայնքի ներկայացուցիչներ։

Իսկապես, ոգևորված եմ մեր ոչ մեծաթիվ, բայց կազմակերպված համայնքի Հայրենիքին անմնացորդ նվիրումի վարքագծից։

Ի վերջո, Կանադայի բարձր ղեկավարության հետ հանդիպումների շարքը պայմանավորված է Վանկուվրի հայ համայնքի նկատմամբ հարգանքով, որոշիչ դերակատարությամբ, որ կազմակեպել էին Կանատայի Արևմտեան շրջանի Հայ Դատի հանձնախումբի անդամներ Վահէ Անտոնեանը, Վահէ Յակոբեանը և Ջեք Տեր-Հակոբյանը։

 

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր