կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 23:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հստակ Հայտարարությամբ․ Իշխան Սաղաթելյան

Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ՝ մեր օրակարգով․ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա հրապարակեց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հստակ ձևակերպումներ պարունակող Հայտարարությունը, որը դնելու են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում և պահանջելու են, որ ՔՊ-ական պատգամավորները ևս կողմ քվեարկեն և վավերացնեն։

«Դրա համար մենք պահանջում ենք արտահերթ խորհրդարանական նիստ և ասում ենք՝ եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ Հայտարարության տակ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սա պատասխանն է փորձերի, որով ուզում են շեղել մեր հասարկությանը՝ ասելով, որ ընդդիմությունը Արցախի համար չի դուրս եկել փողոց, այլ ընդամենը իշխանության համար։

«Ելնելով այս իրավիճակից՝ մեկ անգամ ևս սրանց դեմքը վերջնականապես պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ մեր օրակարգով, որովհետև ասել ենք՝ մենք խորհրդարանում լինելու ենք մեր օրակարգով, ոչ թե ԱԺ-ում գնանք թատրոնի օրենք քննարկենք։ Պահանջում ենք, որ խորհրդարանը հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ։ Այն, ինչ կա այդ հայտարարության մեջ և դա մերժելի է այս իշխանության կողմից, մեր, ձեզ, մեզ պես մտածող մարդկանց համար հստակ է՝ այս Հայտարարության նախաձեռնությունը մեր բոլոր այն քաղաքացիների համար է, ովքեր դեռ կասկածում են, որ սրանք դավաճան են և երկիրը ուզում են տանել նոր կապիտուլյացիայի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը ու ընթերցեց Հայտարարության տեքստը։

Այլ դրույթների թվում Հայտարարությունը պարունակում էր նաև այսպիսի ձևակերպում․ «ՀՀ համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»։

Վաղվա անելիքի մասին նա ասաց․

Ժամը 10։30 Ֆրանսիայի հրապարակ՝ զոհվածների ծնողների հետ ԲԴԽ գնալու համար,

Ժամը 15։30 Ֆրանսիայի հրապարակից երթը շարժվելու է՝ պատշաճ կերպով դիմավորելու և հետապնդելու ՀՀ-ում գտնվող պատվիրակությանն, ու ցույց տալու, որ Նիկոլը մանդատ չունի որևէ մեկի հետ բանակցելու,

Մինչև 19։30՝ լինելու է թեժ պայքար։

Մանրամասն՝ տեսանյութում․