Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծեմ դրան էր, որ ԱԺ մուտքի մոտ մեր տղերքը ստորացրեցին, թե՞ իրենց համար դա սովորական է դարձել արդեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասին հարցին, որն ասել էր՝ եթե ՀՅԴ-ն հայտարարում է, որ օր ու արև չեն տալու իշխանությանը, թող գան՝ իրեն օր ու արև չտան, իր տեղն էլ գիտեն, հասցեն էլ։
«Հա, ինքը դրա միջով անցել է՝ մի անգամ ստորացրեցին, եթե ուզում է՝ առաջիկայում էլի առիթ կունենա»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև հիշեցրեց, որ այդ նույն Արմեն Խաչատրյանը ԱԺ մուտքի մոտ ՀՅԴ 2 երիտասարդի, որոնք նոր էին առաջնագծից վերադարձել և ավելի տարեց անդամներից մեկին, որը վիրավորվել էր պատերազմում, ասաց՝ ո՞ւր էիք պատերազմի ժամանակ, ասացին՝ մորդ ու քրոջդ էինք պաշտպանում, ո՞ւր էինք։
Հարցին՝ հնարավո՞ր է ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին էլ օր ու արև չտան, Սաղաթելյանը պատասխանեց՝ ամեն ինչ հնարավոր է, դուք մեզնից ամեն ինչ սպասեք։
«Մենք, որ ասել ենք՝ օր ու արև չենք տալիս, տեսեք՝ այս մարդը մի շենքից մյուս շենքը գնալու համար առնվազն 2000 հոգանոց ներքին զորքեր և Ոստիկանություն էր բերում փողոց․ մենք հասել էինք նրան, որ չէինք թողնում, որ Կենտրոնում նունիսկ տեղաշարժվի։ Մեր երիտասարդները նույնիսկ հանաք էին արել՝ գրել էին, որ գնում ենք ԿԳՄՍՆ դիմաց, բայց ոչ մեկը չէր գնացել, ու էլի 2000-անոց զորք էին հանել՝ անվտանգությունն ապահովելու համար։ Մեր երիտասարդականի անդամները ամեն առավոտ ժամը 7-ին իրեն դիմավորում էին ու ճանապարհում Կառավարության դիմաց։ ԱԺ այդ մեծ-մեծ խոսող պատգամավորները իրենց պադվալներում էին թաքնված։ Հիմա դա օր ու արև չտա՞լ էր, թե՞ չէ՝ դուք գնահատեք։ Հո չէինք մարդկանց գնդակահարելու։ Եվ լավ օրից չէր, որ գնացին ընտրությունների»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․