|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Արցախպրես»-ի հետ զրույցում «Արցախգազ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը նշել է, որ գազատարի շահագործումը վերսկսելուց հետո պարզ է դարձել, որ դրա վրա փական է տեղադրված և կողմնակի միացում է կատարվել, այսինքն` գազագողություն է իրականացվում:
«Սկսած 2022թ. դեկտեմբերից՝ հակառակորդի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը խափանվել է 8 անգամ:
Բացի այդ, գազամատակարարման արգելափակումների և վերականգնումների միջակայքում, մի շարք անգամ էլ գազատարն արգելափակել են ոչ թե ամբողջությամբ, այլ` 50 տոկոսով, հետո գազամատակարարման ծավալը դարձել է 70 տոկոս, 10 տոկոս և այսպես շարունակ:
Ընդ որում նման գործողություններն իրականացվել են օրական մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ:
Ընդհանուր առմամբ՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 13-ը շուրջ 27 նման դեպք է գրանցվել»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի կողմից փորձ է արվում ստեղծել վթարային իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դժբախտ պատահարների և բնակչության մեջ վախի մթնոլորտ ստեղծել: