Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրատես» պարբերականը գրում է. «Իրատեսի» նախորդ համարում տպագրված «Պարտադրում են «մուծվել»» վերտառությամբ լուրը, որն առնչվում էր Աննա Հակոբյանի հիմնադրամներին, վերջինիս շատ է հուզել։ Այնքան, որ ունենալով բարձրաստիճան պաշտոնյայի տիկնոջ կարգավիճակ Աննա Հակոբյանը փոքր-ինչ զսպվածություն անգամ չի դրսևորել, լրատվական ողջ համքարությանը զրպարտել է անհիմն մեղադրանքներ հնչեցնելով։ Ահա Աննա Հակոբյանի գրասենյակի արձագանքը «Մեր տեղեկություններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից»։
Ուշադրություն՝ արձագանք, ոչ թե հերքում։ Փաստացի, լուրի բովանդակությունը ոչ մեկը չի փորձել հերքել, պարզապես այդ լուրի թիկունքում Հակոբյան Աննան տեսնում է «նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու պատվերը»։ Այստեղ են ասել «Ամեն մեկն իր արշինով է մյուսին չափում»։ Բայց ամեն ինչ հերթով։
Լրագրող Աննա Հակոբյանն ասում է, թե լուրը «կլորիկ գումարի» դիմաց է հրապարակվել։ Չգիտեմ, թե Աննա Հակոբյանը իր լրագրողական գործունեության ընթացքում քանի անգամ է կլորիկ գումարների դիմաց նյութեր գրել, բայց այնքան հանգամանորեն է այս փոքր արձագանքում անդրադարձել պատվերով ու գումարով նյութեր գրելու սխեմային, որ տպավորություն է, թե բազում անգամ դրա միջով անցել է։ Ինչ վերաբերում է նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու պատվերին, սա արդեն զրպարտություն է, որը պետք է իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվի։ Եթե Հակոբյանը նման բան գիտի, պետք է անուններ հնչեցնի, իսկ մերկապարանոց հայտարարությունների համար կարող է, սովորության համաձայն, սեփական թերթը գործի դնել»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում