Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հայտնում է՝ «Հայկական ժամանակը»՝ հղում անելով նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին։
Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին։ Մինչ այդ՝ 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս, Օսիպյանը եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին։
Դրանից առաջ՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։
Նույն օրն ավելի ուշ հայտնի էր դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։