կարևոր
2881 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-21 13:17
Քաղաքական

Բավ է մեղադրեք Ռուսաստանին․ Շարմազանով

Բավ է մեղադրեք Ռուսաստանին․ Շարմազանով

Գլխավոր մեղավորը Փաշինյանի ռեժիմն է, որը բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը․

«Բոլոր «հողատուապաշտներին»,«գրանտակերներին» ու «սորոսականներին».

Բավ է մեղադրեք Ռուսաստանին։

Եթե Ռուսաստանի կտրուկ միջնորդությունը չլիներ ,կապիտուլյանտների ռեժիմը կովկասցի թուրքերին էր հանձնելու Ստեփանակերտը, Ասկերանը, Գանձասարը, Մարտակերտն ու Մարտունին, ինչնպես հանձնեց Հադրութը, Շուշին, Մատաղիսն ու Թալիշը։

Գլխավոր մեղավորը Փաշինյանի ռեժիմն է, որը բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը։

«Նիկոլիզմի Կարթագենը »պետք է հեռանա»։