|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ն հերքում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վերաբերյալ 2022 թվականի ապրիլի 6-ին և ապրիլի 12-ին հրապարակված հոդվածներում տեղ գտած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները
«Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ի կողմից www.yerkir.am լրատվական կայքի միջոցով 2022 թվականի ապրիլի 6-ին հրապարակվել է «Սնանկացած Գլոբալ Գոլդ Մայնինգի 140 աշխատակից 10 տարի է՝ դեռ աշխատավարձ չի ստացել» վերտառությամբ հոդվածը, իսկ 2022 թվականի ապրիլի 12-ին՝ ««Գլոբալ Գոլդ Մայնինգի պնդումներն ակնհայտ կեղծ են»․ չվճարված աշխատակիցները հերքում են ԳԳՄ-ի հերքումը» վերտառությամբ հոդվածը։
«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից հիմնավոր հակափաստարկներ ներկայացնելու արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հոդվածներում հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Սույնով «Երկիր» խմբագրություն ՍՊԸ-ն հերքում է վերը նշված հոդվածներում արտացոլված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները։
Ելնելով այն հանգամանքից, որ մեր խմբագրության համար սկզբունքային է ընթերցողներին իրականությանը համապատասխանող տեղեկատվություն մատուցելը` հայտնում ենք, որ ցավում ենք «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ին պատճառված անհարմարությունների և վնասների համար։