Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ի՞նչ անել Երևանում։
1) (ա) Հրապարակային խոսքով, (բ) միջազգային ծանոթությունների օգտագործմամբ՝ ուղիղ կապով, (գ) տարբեր միջազգային կառույցների առջև բողոքի գործողություններով ցույց տալ, որ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՆՔ։ Որ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ Արցախից։ Որ պահանջում ենք ՃՆՇՈւՄ բանեցնել ադրբեջանի նկատմամբ։
2) Մասնակցել քաղաքական գործողությունների՝ այս թրքահպատակ իշխանության դեմ։ Նրանց պատճառով ենք էս օրի հասել, ու դա չպետք է մոռանալ։ Նրա՛նք են, որ իրենց եվրատեսիլա-տոնածառային հիհի-հահայով թշնամուն (իրենց բարեկամներին) տվել են իրավունք իրենց «զանգողներին» ասելու՝ «Ինչու՞ եք դու՛ք մտահոգ. չէ՞ որ Երևանի հայերի հեչ տանձին չի Արցախը - հենա տեսեք ոնց են տոնածառ-տոնածառ անում»։
Կոնկրետ էսօր ժամը 4:30 քաղաքական հավաք կա Հրապարակում։ Փորձելու եմ պարտադիր ներկա լինել»։