կարևոր
4411 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-05 20:29
Քաղաքական

Էսօրվա դավաճանական խոսքը հնչել է վիժվածքի շուրթերից, սակայն ո՛չ միայն նրա անունից․ Ռուբեն Մելիքյան

Էսօրվա դավաճանական խոսքը հնչել է վիժվածքի շուրթերից, սակայն ո՛չ միայն նրա անունից․ Ռուբեն Մելիքյան

Էսօրվա դավաճանական խոսքը (ոտից գլուխ՝ բացահայտ սուտ) հնչել է վիժվածքի շուրթերից, սակայն ո՛չ միայն նրա անունից։

Այն հնչել է նաև Տիգրան Ավինյանի անունից, որը քնում-զարթնում՝ երազում է Երևանի քաղաքապետի աթոռի մասին։

Այն հնչել է նաև Վահագն Հովակիմյանի անունից, որը քնում-զարթնում՝ երազում է ԿԸՀ նախագահի աթոռի մասին։

Այն հնչել է նաև արդարադատության նախարար, քպ-ական Կարեն Անդրեասյանի անունից, որը «իրավաբան-գիտնականի» դիմակով հավակնում է ԲԴԽ նախագահի աթոռին։

Այն հնչել է նաև ԵՊՀ ռեկտորի աթոռը գրկած քպ-ական Հովիկ Հովհաննիսյանի անունից, որն այսօր Համալսարանից հեռացրել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին։

Քպ-ական կատարածու դեպուտատներ, չինովնիկներ, իրավապահներ, դեսպաններ, թաղապետեր, վարչության պետեր ու ամեն տեսակ տեղակալներ, այն հնչել է նաև ձե՛ր անունից։

Այն հնչել է նաև քո՛ անունից, ո՜վ քպ-ական մանր տասովշիկ, որ կարդում ես այս տողերը՝ ոմն միջին տասովշիկի զեկուցելու համար։

Քանի դեռ չի եկել հատուցման կամ քավության ժամը, ապրե՛ք այդ բեռով։

Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան